Փոթորիկ – Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունհաուզենի արկածները» գրքից)

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ

ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:

Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:

Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:

Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում.

վարունգը նրանց միակ կերակուրն է:

Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային

ճանապարհորդություն կատարել:

Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:

– Բարեբախտաբար, – կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:

Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ

առաջարկեց:

– Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:

Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:

Հարցեր և առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2. Առանձնացրո՛ւ ամենաուրախ և ամենատխուր հատվածները:

Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց:

Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային

ճանապարհորդություն կատարել:

3. Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:

Եղանակը հրաշալի էր: Մի ամառային օր եղանակը հրաշալի էր, ինչպես հեքիաթում։

Փոթորիկ բարձրացավ: Այսօր առավոտյան մի հսկայական փոթորիկ բարձրացավ։

Ժողովուրդը ուրախացավ: Տանջված ժողովուրդը շատ ուրախացավ թագավորի մահից։

4. Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:

Օրինակ՝ անտառներ-անտառ

Մժեղ – մժեղներ

 Փոթորիկ – փոթորիկներ

Վարունգ – վարունգներ

Նավ – նավեր

Թագավոր – թագավորներ

5. Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:

Ինչպիսի՞Ի՞նչԻ՞նչ է անում
հարյուրավորվարունգՈւրախանում
բարեբախտաբարծառՄերժում
շատկղզիՈւտում
իմաստունմժեղԳցում
համարձակփոթորիկխնդրում

6. Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր: Paint-ով

համապատասխան նկար նկարի՛ր և հրապարակի՛ր բլոգում:

«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին», «Ելակի ծառերի անտառում»

                                            Ծիծաղի փոթորիկը

                                                                                              Մոնթե Մարգարյան    

  Մի անգամ ես արթնացա և  լուսամուտից մեծ դեղին փոթորիկ տեսա։ Հանկարծ փոթորիկը ինձ իր մեջ քաշեց և ես սկսեցի ծիծաղել։ Մի քանի օր ես ծիծաղում էի այդ փոթորիկի մեջ և մի օր նա ավառտվեց։ Ես ընկա իմ դպրոցում և ծիծաղս ավարտվեց։   

     

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*
*