Կոմիտասի մասին փաստեր

Երբ Կոմիտասը ծնվեց, նրա մայրը 16 տարեկան էր։

Մի օր դաշտում քայլելիս լսում է էշի զռոցը: Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել ու հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

Կոմիտասը չէր խմում, չէր ծխում: Նա միշտ քնում էր հատակին և բաց պատուհանով:

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:

Տունը այն տեղն է, որտեղ մարդը ապրում է։ Տուն կարելի է կառուցել ցանկացած տեղ, բայց հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Իմ հայրենիքը Հայաստանն է։

Contine reading

Կոմիտաս

Թվագրություն

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը  ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։

1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։

Սողոմոնի կյանքում շրջադարձային էր 1881 թվականը։ Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին։

1881-1910 թվականներին Սողոմոնը մեծամասամբ եղել է Էջմիածնում, չնայած երկար ժամանակ է անցկացրել Եվրոպայում։

Պատում

Ինձ շատ դուր եկավ այն հատվածը, երբ Կաթողիկոսը չհամաձայնվեց ընդունել Սողոմոնին ճեմարան, որովհետև նա չգիտեր Հայերեն։ Սողոմենը շատ էր ուզում սովորել ճեմարանում, և երգեց իր իմացած Հայերեն երգը։ Կաթողիկոսին այնքան դուր եկավ Սողոմոնի երգելը, որ նա նույնիսկ արտասվեց։ Ինձ դուր եկավ այդ հատվածը, որովհետև Կաթողիկոսը սկզբից վատ կարծիք կազմեց Սողոմոնի մասին, բայց երբ նրան լավ ճանաչեց, փոխեց կարծիքը դեպի լավը։

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Մարդը ապրում և աշխատում է բնության մեջ, օգտվում բնության բարիքներից։ Մարդը կտրում է ծառեր, կառուցում ջրամբարներ, երկրի ընդերքից հանում օգտակար հանածոներ։ Հարմարեցնում բնությունը իրեն։

Contine reading