Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:

Տունը այն տեղն է, որտեղ մարդը ապրում է։ Տուն կարելի է կառուցել ցանկացած տեղ, բայց հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Իմ հայրենիքը Հայաստանն է։

  • Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: 

  • Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:

Մեր երկիրը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Վրաստան – Թբիլիսի

Ադրբեջան – Բաքու

Թուրքիա – Անկարա

Իրան – Թեհրան

  • Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:

Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը, Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*
*