My friend

My best friend’s name is Eva. She is 7 years old. Eva has got fair hair and blue eyes. She is slim. My friend is kind, funny and active. She likes playing in the yard and play tennis in her free time. Eva is a great friend and we have a good time together.

I have a very good friend.

This is my best friend.

His name is Karen.

He is 7.

I can draw.

He can ride bicycle.

I love my friends very much.

Ինչու՞ է երկինքը կապույտ

Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև՝  երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն,  ճիշտ ժամանակն է իմանալու․ ինչո՞ւ է երկինքը կապույտ։

Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ,  մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր  երանգներ է  ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն․․․

Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։

Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում։ Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիճում է լուսնին՝ երկինքը սև  է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։

Ի՞նչ գույն ունի երկինքը.

Երկնագույն, կապույտ։

Ի՞նչ է պարունակում օդը,  որը մենք շնչում ենք.

Թթվածին, ազոտ, ածխաթթու գազ,  ջուր, մանրէներ։

Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ է երկինքը կապույտ.

Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտով։ Երբ արևի լոյսը մտնում է այդ շերտի մեջ, նա բաժանվում  է ծիածանի գույների, ներկելով օդը։ Բոլորից շատ տարածվում է կապույտ գույնը։