Երբ մտքերը սառչում են օդում – Ալբերտ Մորավիա

                                                                        (1-ին մաս)

 Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը: Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ: Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ անշարժ պառկած  սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը: Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ «Բա՜»-ով՝ պարզ չէ: Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.
-Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ի՛նչ եմ ասում:
 -Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:
– Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ: Ա՜յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:
 – Ի՞նչ ես ասում:
 -Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:
-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
 -Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. մտածիր՝ ին՜չ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի:
– Ի՞նչ էիր մտածում:
 – Տարբեր բաներ:
 – Օրինակ:
-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ՝ երկու անգամ երկու հավասար է հինգի:
– Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:
 – Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա: Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը: Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում: Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.
-Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես:
– Իհարկե:
 – Իսկ ի՞նչ ես մտածում:
– Հազար ու մի բան ու բոլորը քո մասին:
– Ի՞նչ ես մտածում իմ մասին:
– Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս:
Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած:  Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում: Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն* տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի. Ա՜յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Բևեռ – Երկրի պտույտի երևակայական առանցքի և երկրի մակերևույթի հատման կետը:

Կիսախուփ – Կիսով չափ խփված՝ փակված, կիսաբաց:

Ծովացուլ – Թիստանիների կարգին պատկանող ծովային կաթնասուն կենդանի, ծովափիղ:

Օձաձուկ – Օձանման ձուկ:

 Արևադարձ –  Յուրաքանչյուրը երկրագնդի մակերևույթի երկու երևակայական շրջաններից, որոնք զուգահեռ են հասարակածին և ընկած են նրանից 37°27՛ դեպի հյուսիս կամ հարավ:

 2. Փորձի՛ր բացատրել, թե ինչպես ես հասկանում՝
 ա. գլուխներս առնենք  կորչենք – գնանք կորչենք
բ. կուշտ մտածել – շատ – շատ մտածել

3. Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ:

Ջերմաստիճյանը զրոից ցածր եր միլոնավոր անգամ։

4. Իսկ Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ:

Ջերմաստիճյանը զրոից բարձր էր միլարդ անգամ։

5. Քո կարծիքով ի՞նչ է միտքը:

Միտքը դա նույն խոսելնէ բայց մտքում։

6. Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ մոռանային մտածել:

Մարդիկ չէին մտածի ինչ կլինի եթե ես սարի վրայից թռնեմ։

7. Նշի՛ր «կրկնվող» բառը: Ծովացուլ, ծովային, ծովափ, ծովեզր, ծովախոզուկ, ծովափիղ, ծովակ:

ծով

8. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով՝ ստացի՛ր. ծով-ից հավ

Ծով – հով – հավ

9. Հորինի՛ր. «Սառնարանում ապրող մտքերը»

Մի անգամ խաղողը մտածում էր որ երեք անգամ երեք հավասար է տաս և նրա գլխին ընկան սառույցի կտորներ։ Նա նայեց վերև և ասաց․

-Վարունգ, դա դու՞ ես իմ վրա սառույցի կտորներ գցում։

-Ոչ, դա ես չեմ։

Խաղողը մտածեց․ «Ով՞ է դա կարող լինել»։ Նրա գլխին նորից ընկան սառույցի կտորնե։ Նա ասաց վարունգին․

-Վարունգ, այլևս ծիծաղալու չի։

-Ինչի՞  մասին ես խոսում։

Խաղողը վորոշեց էլի մտածել որ հասկանալ ով է դա անում։ Նա նայեց վերև և տեսավ, որ նրա մթքերը սառել են և ընկնում են վերևից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*
*