Կույրերի կարծիքը – Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով

Երեք-չորս հոգով

Կույրերը եկան

Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,

– Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։

Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝

– Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։

Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

– Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։

Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած

Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.

-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։

Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,- չէ, կոճղ- չէ, օձ է,- չէ, թոկ…

Ու աղմկելով ամեն մինը ջոկ,

Ինչպես որ եկել

Դեմ էին ընկել,

Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկինՍարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Առակը համառոտ պատմի՛ր:

Կային չկային չորս կույրեր։ Նրանք մի օր փղի դեմն  ընկան։  Առաջինը կպավ մարմնին և ասաց որ դա պատ է։  Երկրորդը շոշափեց ոտքը և ասաց որ դա կոճղ է։ Երրորդը շոշոփեց կնջիթը և ասաց որ դա օձ է իսկ չորրորդը պոչը շփոթեց պարանի հետ։

2. Ի՞նչ է սովորեցում առակը:

Ես հասկացա, որ եթե դու ինչվ-որ բան հստակ չգիտես պետթք չէ դա պնդել։

3. Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր:

 Ողջույն, ես Մոնթե Մարգարյանն եմ։

 Դուք  միասին  պետք էիք նստել և մտածել,  թե ինչ է դա կարող լինել։

4. Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:

Առաջինը կշփոթեր մարմինը բարձի հետ ։ Եկրորդը կասեր, որ թևերը դա շոր է։ Երրորդը ասաց, որ գլուխը  կոշիկ է իսկ չորրորդը պոչը շփոթեց վերմակի հետ։

5. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ

Երեք – երրորդ

Ութ – ութերորդ

Չորս –  չորրորդ

Վեց – վեցերորդ

Յոթ – յոթերորդ

Մեկ – առաջին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*
*