Թեստ 12

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Կենդանիների պոչը

Պատկերացնել շանը կամ կատվին առանց պոչի, գրեթե անհնար է: Հետաքրքիր է` կենդանիների ինչի՞ն է պետք պոչը, ինչո՞ւ նրանք պոչ ունեն…

Պարզվում է, որ պոչը շատ կարևոր դեր է խաղում կենդանիների կյանքում, այն նրանց մարմնի կարևոր մասն է: Մի մասն այն օգտագործում է ցատկելու, մյուս մասը` տեղաշարժվելու համար: Եթե կենդանիներին համեմատենք մեքենայի հետ, ապա պոչը կլինի նրանց ղեկը: 

Ձիերին, կովերին և մի քանի այլ կենդանիների պոչն օգնում է ամռանը պաշտպանվել ճանճերից, մոծակներից:

Contine reading