Զատկածեսն ընտանիքում

Ես Զատիկը միշտ նշում եմ Տատիկիս տանը հորեղբորս ընտանիք հետ։
Մեկ օր առաջ մենք ներկում ենք ձվերը։ Այս տարի որոշեցինք փորձել ստանալ այլ գույն բացի կարմիրից։ Մանուշակագույն կաղամբով ներկելուց ձվերը ստացվեցին կապույտ, իսկ քրքումով ներկելուց ստացվեց դեղին գույն։

Զատկի սեղանի համար Տատիկս պատրաստում է ավանդական ուտեստներ ՝ ձուկ, չամչով փլավ, տապակած սպանախ:
Սպանախը ունի շատ օգտական հատկանիշներ, համացանցից գտա հետևյալ նութը․
Սպանախը հարուստ է հանքանյութերով` կալիում, մանգան, ցինկ, մագնեզիում, երկաթ, կալցիում, վիտամիններով, գունանյութերով և ֆիտոսննդարար նյութերով: Սպանախը պարունակում է այնպիսի վիտամիններ, ինչպիսիք են՝ ֆոլիևյան թթու (Folic acid), նիացին (niacin), վիտամիններ` A, B6, C և այլ վիտամինների մնացորդներ: Մյուս կարևոր սննդարար նյութերից են տիամինը (thiamine), ռիբոֆլավինը (riboflavin), որոնք կարևոր դեր են խաղում օրգանիզմի ամենօրյա ֆունկցիաների կատարման համար: Գունանյութերից սպանախը պարունակում է բետա-կարոտին (beta carotene) լյուտեին (lutein), քսանթին (xanthene) և քլորոֆիլին (chlorophyllin): Սպանախի առավելությունը նրանում է, որ այն չի պարունակում ճարպեր և ճարպային բաղադրիչներ: Սպանախը կարող եք օգտագործել հում կամ խաշած վիճակում, քանի որ նրա սննդարար հատկությունները երկու դեպքում էլ պահպանվում են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*
*