Հետաքրքիր փաստեր ծառերի մասին

ՈՒժեղ փոթորիկը հաճախ տեղահան է անում կանաչ ծառերը, միչդեռ չորացած ծառերը կանգուն են մնում։Ինչու՞։

Ծառի վրա ազդող քամու ուժը համեմատական է ծառի ՝ քամուհանդիպակաց հատույթի S մակերեսին ։Տերևների շնորհիվ ՝ կանաչ ծառի համար S -ն ավելի մեծ է, ուստի քամին դրա վրա ավելի մեծ ուժով է ազդում, քան չոր ծառի վրա։Այդ պատճառով է նաև,որ ամռանը, երբ ծառերն տերևակալած են, քամու ազդեցությունն ավելի մեծ է, քան ածնանը ՝ տերևաթափից հետո։

Անտառներում միշտ կարելի է հնդիպել քամուց տապալված ծառերի, իսկ բաց դաշտում, որտեղ քամին սովորաբար ավելի ուժեղ է, ծառերն ավելի հազվադեպ են տապալվում ։Ինչու՞

Ընդհանրապես ՝ որքան ցածր է ծառի ծանրության կենտրոնը, այնքան ծառը կայուն է։ Խիտ անտառներում ծառրի ներքևի ճյուղերն աստիճանաբար մահանում են, և սաղարթը հիմնականում վերևում է։ Այդ պատճառով ծառի ծանրության կենտրոնը տեղաշարժվում է դեպի վեր, ինչի շնորհիվ ծառը դառնում է պակաս կայուն։Բայց դաշտում ծառի սաղարթն ավելի ներքև է, ծանրության կենտրոնն ավելի մոտ է արմատներին և հեշտ է դիմակայում քամուն։

Պտղատու ծառերը խորհուդ են տալիս կրապատել ուշ աշնանը կամ վաղ գարնանը, երբ դեռ ծառերը չեն արթնացել։ Ինչու՞։

Պտղատու ծառերի համար առավել վտանգավոր են փետրվարյան արևի ճառագայթներն ու մարտ ամսվա ջերմային տատանումները։ Չկրապատված ծառի մուգ բույնը փետրվարյան կեսօրին տաքանում է (+9․․․+11 C), և այդ ջերմաստիճանը բավարար է, որ ծառն արթնանա ու սկսվի հյութափոխանակությունը։ Իսկ գիշերը՝ բացասական ջերմաստիճանի ժամանակ, (մինչև -10 C ) հյութը սառչում է, ինչի հետևանքով ծառի հյուսվածները վնասվում են և կեղևի վրա ճաքեր են առաջանում:

Մինչդեռ կրապատված բնով ծառն ավելի ուշ է արթնանում, և մեծ է հավանականությունը, որ ցուրտը կեղևը չի վնասի:

Սպիտակ գույնն անդրադարձնում է արևի ճառագայթները, ծառի բունը չի հասցնում տաքանալ մինչև գարնանային զարթոնքը և սկսում ծաղկել արդեն դրանից հետո։

Մշտադալար ծառ, որի ճյուղը խաղաղության խորհրդանիշն է, իսկ պտուղը միրգ է, ոչ թե բանջարեղեն, ինչպես շատերը սխալմամբ ենթադրում են։

Ձիթենի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*
*